Իրանը ոչ մի պարագայում չի հարվածի Պարսից ծոցի հարևան երկրների բնակչությանը կամ նրանց շահերին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

«Իրանը պահպանում է հարևան երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման իր ամուր հանձնառությունը։ Ոչ մի պարագայում մենք չենք հարվածի մեր հարևան երկրների ինքնիշխանությանը, ժողովրդին կամ շահերին Պարսից ծոցում», — ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։