Իրանի դեմ իրականացված հարձակման ընթացքում ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«ԱՄՆ-ի կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել», — նշվում է հրամանատարության X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում։
Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Տեղեկություններ կան ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է իրականացրել Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։





























