ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առաջիկա ժամերին տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու Իրանում եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։

Մեր տեղեկություններով, խորհրդի նիստում նաեւ հայտարարություն է ընդունվելու։

Նիստից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ շարունակելու է ներկուսակցական քարոզարշավը։