Հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին` Շոնն, իսլամ է ընդունել:
Ինչպես փոխանցում է Agence France-Presse-ը, ծիսակատարությունը տեղի է ունեցել Իրանի Սպահան քաղաքում: Հիմա արդեն Շոն Սթոունը կրում է Ալի անունը: Նշվում է, որ ռեժիսորի որդին մտադիր է Իրանում փաստագրական ֆիլմ նկարահանել:
Բուլղարական «Ստանդարտ» գործակալությունը նշում է, որ Ալին չի հրաժարվում քրիստոնեական եւ հրեական հավատներից:
Reuters-ի հետ հարցազրույցում նա ասել է, թե ընդունել է Մուհամեդին, ինչպես մյուս մարգարեներին:
Նշենք, որ Շոնը մինչ Ալի դառնալը կինեմատոգրաֆիայիում ոչնչով աչքի չի ընկել:




























