Մենք պատրաստվել էինք բոլոր սցենարներին, և նույնիսկ իմամ Խամենեիի մահվան դեպքի համար ծրագիր էր նախատեսված. հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաքեր Ղալիբաֆը, հաղորդում է IRNA-ն:
Ըստ Ղալիբաֆի, ԱՄՆ-ն և Իսրայելը «անցել են կարմիր գիծը և պետք է դրա համար հատուցեն»։
«Իսլամական Հանրապետության համար այս պատերազմը սոսկ գոյաբանական չէ, եկել է վերջնական հատուցման ժամանակը։ Հաշիվներ կմաքրենք ամերիկացիների և իսրայելցիների հետ։ Դուք հատել եք մեր կարմիր գիծը. մենք ձեզ այնպիսի կործանարար հարվածներ կհասցնենք, որ դուք ինքներդ ստիպված կլինեք գթություն խնդրել»,- մեջբերում է լրատվամիջոցը Ղալիբաֆի խոսքը։