ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ամիսներ շարունակ երկրում գտնվելու պարագայում մասնակցում էր կիրակնօրյա պատարագների, այսօր ավելի «կարեւոր» գործով է զբաղված, այն է՝ նախընտրական հանդիպումներ է անցկացնում Դիլիջանում:

Փաշինյանը Դիլիջանի սկանդալային պատմություններով հայտնի համայնքապետ Դավիթ Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների հետ շրջում է Դիլիջանում, զրուցում քաղաքացիների հետ, նույնիսկ այցելում նրանց բնակարաններ:

Նշենք, որ նախօրեին էլ Փաշինյանը Արմավիրի եւ Արարատի մարզերում էր բնակիչների հետ հանդիպումներ անցկացնում: