Բահրեյնում բրիտանական զորքերը Իրանի հարվածների ժամանակ գտնվել են դրանցից ընդամենը «մի քանի հարյուր յարդ» հեռավորության վրա, Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
«Սա իսկապես լուրջ և վատթարացող իրավիճակ է, որտեղ մեծանում է իրանական անկանոն պատասխան հարձակումների վտանգը։ Օրինակ՝ երեկ Բահրեյնի այն բազայում, որին հարվածել են իրանական հրթիռներն ու անօդաչուները, 300 զինծառայող է եղել։ Նրանցից ոմանք գտնվել են հարվածների վայրից ընդամենը մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա։ Երկու հրթիռ է արձակվել Կիպրոսի ուղղությամբ։ Չենք կարծում, թե թիրախը Կիպրոսն էր, բայց սա օրինակ է, որ տարածաշրջանին հարվածող վարչակարգի կողմից իրական և աճող սպառնալիք կա, ինչը մեզանից գործողություններ է պահանջում»։
ԱՄՆ հարվածների օրինականության վերաբերյալ հարցին Հիլին չի պատասխանել՝ նշելով, որ նման գնահատական տալն իր իրավասության շրջանակում չէ։