Դուք ականատես եղաք ժողովրդավար երկրի առաջնորդի այցը Արարատի մարզ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը նախօրեին Արտաշատում Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Հիշեցնենք, որ նախօրեին երբ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում փորձում էր մուտք գործել միրգ-բանջարեղենի մի խանութ, սեփականատերը չթույլատրեց, ասելով որ դուրս գա այդտեղից: Չնայած դրան Փաշինյանն, այնուամենայնիվ, խցկվեց, բարեւելով մի քաղաքացու, այնուհետեւ դուրս եկավ:
«Միջադեպը, որ եղել է, այլեւս ապրում ենք ժողովրդավար երկրում, նման միջադեպեր բոլոր մարզերում կարող են լինել, նման բնակիչներ բոլոր մարզերում կարող են լինել, որ մեր քաղաքական թիմին՝ ՔՊ-ին, ձայն չեն ուզում տալ»,-ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ խանութի տիրոջ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, ապատեղեկատվություն է, որ հարկային ճնշումներ են տվյալ քաղաքացու հանդեպ սկսվել:











