Ավստրալացի բարմեն Լայամ Լլոյդ Ուորիները 800 դոլարի տուգանք կվճարի` 2011թ. աշնանն իր հետույքը  բրիտանական թագուհուն` Ելիզավետա II-ին  եւ նրա ամուսնուն` արքայազն Ֆիլիպին ցույց տալու համար:

Ինչպես տեղեկացնում է  NEWSru.com-ը, մեղադրյալն ընդունել է, որ հետույքին տեղադրել է Ավստրալիայի դրոշն ու վազել այն ճանապարհով, որով պետք է  անցներ թագավորական զույգի շքախումբը:

Միաժամանակ Ուորիներն ընդգծել է, որ նույն կերպ կվարվի  «էլիտայի ինքնագոհ եւ սնապարծ» յուրաքանչյուր ներկայացուցչի հետ: