Իրանի ռազմական եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպիսի մոդելով էր կառուցված, որ անգամ պետության առաջին դեմքերի վերացնելուց հետո պետությունը չի կործանվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:

«Այդ հաջորդականությունը պահպանվում է եւ այս մի հրամնանատրի, կամ պետական պաշտոնյայի սպանությունից հետո ավտոմատ իշխանությունը անցնում է հաջորդին, բացի այդ հնարավոր է, որ նաեւ այդ պահին իրական ռազմական ղեկավարությունը Խամենեին չէր պատկանում: Ենթադրությունը կամ այն հույսը, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ունեն եւ հայտարարում են, որ իրենք արդեն իսկ տապալել են Իրանի իսլամական հանրապետությունը՝ սպանելով այաթոլլահ Խամենեին եւ մի շարք այլ դեմքերի, չի արդարանում, քանի որ Իրանի ղեկավարման վրա փաստորեն չի ազդել, քանի որ պատրաստ էին այդ ամենին»,-ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ ստեղծված պարագայում անգամ ընդդիմադիր ուժերը համախմբվում են երկրի դրոշի ներքո, քանի որ հասկանում են, որ թշնամական ուժերը ինչին կարող են հանգեցնել երկրում, քանի որ այդպիսի օրինակներ տեսել են:

«Ինչպես կարող են պատերազմի ժամանակ ընդդիմադիր ռադիկալ ուժերը բողոքի դուրս գալ եւ ինչ-որ բողոքի ցույցեր իրականացնել, այս փուլում այդպիսի բան բացառվում է: Ընդհակառակը, սա բերելու է ավելի կարծրացմանը: ԱՄՆ-ի հույսը այս դեպքում էթնիկ փոքրամասնություններն են, բայց դա էլ դժվար իրականանա, քանի որ երկիրը ռազմական դրության  մեջ է, նրանք էլ բավական կազմակերպված չեն, որպեսզի կարողանան ապստամբություն բարձրացնել, այնպես որ դա գրեթե բացառվում է: Միայն մի տարբերակի դեպքում, որ տեղի ունենար ռազմական ներխուժում Իրան, սակայն այդպիսի բան տեղի չի ունենում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին ինքը չի տեսնում իշխանափոխության հնարավորություն Իրանում:

Այվազյանը նշեց, որ այս պահին ցամաքային ներխուժման հնարավորություն Իրան ինքը չի տեսնում. «Երկու խնդիր կա այստեղ, առաջինը երկրի տարածքն է, երկրորդը՝ բանակը: Միակ հնարավորությունը ծովային ուղղություն է, բայց ծովովվ էլ չեն կարող, ԱՄՆ-ն հարյուրավոր կիլոմետրեր հեռավարության վրա է կանգնեցրել իր ավիրակիրը, ինքն է վախենում մոտենալ Իրանին»:

Մանրամասները՝ տեսանյութում: