Այսօր առավել քան երբևէ տեսնում ենք աշխարհում կնքված «ժամանակավոր խաղաղությունների» հետևանքները։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, որը հարգված է աշխարհում, ունի միջազգային կապեր և կարող է ապահովել ամուր ու կայուն խաղաղություն՝ համաձայնագրին ներգրավելով մի շարք երաշխավորների։

Աշխարհի ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է Հայաստանի համար։

Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի»։