Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվանից հետո ավելի ռադիկալ գործիչ է գալու, ոչ թե ավելի ռեֆորմիստ գործիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը:
«Տեսեք՝ Թրամփն իր հայտարարության մեջ ասեց Խամենեի մահից հետո դիվանագիտությունը ավելի մեծ շանս է ստանալու, ո΄չ, Խամենեիի մահից հետո դիավանագիտության դերը էլ ավելի նվազելու է, որովհետեւ ինչ դիվանագիտություն, արդեն երկրորդ անգամ է, որ դիվանագիտության մեջ մտնելով, ԱՄՆ-ն խաբում է ու հարձակվում: Սակայն այս անգամ այդ զգոնությունը այդքան էլ շատ չէին բթացրել Իրանի մոտ, քանի որ այս անգամ մի քանի ժամ հետո պատասխան հարված հասցրեց Իրանը»,-ասաց նա:
Այվազյանի կարծիքով՝ Իրանի դեմ այս հարձակումները երկար չեն կարող տեւել. «Իսրայելի եւ ԱՄՆ-ի օդային հարվածներ հասցնելու հանարավորությունները անսահմանափակ չեն, քանի որ այդ հրթիռներն ունեն սահմանափակ քանակ եւ սահմանափակ քանակ ունեն իրենց հակաօդային պաշտպանության հրթիռները»:
Այվազյանի խոսքով՝ այս հարձակումը չնայած նրան, որ մեծ վնասներ կարող է հասցնել, սակայն չի կարող պետականությունը վնասել:
«Իրանը շարունակելու է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի եւ Իսրայելի եւ ռազմաբազաներին եւ զորքերին, եւ նավատորմին եւ տնտեսական շահերին, որին ավելի հեշտ է հարվածել: Ինչ-որ մի պահի պատերազմը դադարելու է, որովհետեւ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանալու շարունակել»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











