ԱՄՆ զինված ուժերը կիրակի օրը հայտարարել են, որ իրանական «Ջամարան» դասի կորվետը խոցվել է ամերիկյան ուժերի կողմից «Էպիկական զայրույթ» (Epic Fury) գործողության սկզբում։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության համաձայն, ներկայումս նավը խորտակվում է Օմանի ծոցում՝ Չաբահարի նավամատույցի մոտակայքում։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է գործողության սկզբնական փուլում։
«Ինչպես ասել է նախագահը, Իրանի զինված ուժերի, ԻՀՊԿ-ի և ոստիկանության զինծառայողները «պետք է վայր դնեն զենքերը»։ Լքե՛ք նավը»,- գրել է CENTCOM-ը։