Իրանական ուժերը կասետային հրթիռներով հարվածել են Իսրայելի տարածքին, հաղորդում է Pars Today-ը։

Իր հերթին Mignews-ը հայտնում է, որ մարտի 1-ի երեկոյան Թել Ավիվում գտնվող շենքի վրա հրթիռի բեկոր է ընկել։

Նախնական տվյալներով, դա հանգեցրել է մասնակի ավերման։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Իրանի արձակած հրթիռների պատճառով օդային տագնապ է հայտարարվել Նեգևի շրջանում, Մեռյալ ծովի տարածքում, Հրեաստանում, Սամարիայում, Գազայի հետ սահմանին և երկրի այլ հատվածներում։