Յոթ իրանցի ռազմական հրամանատարներ են զոհվել Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով, հաղորդում է Tasnim-ը։
Զոհված հրամանատարների ցանկում է «Բասիջ» ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Շիրազին՝ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գրասենյակի ղեկավարը։
Ըստ նույն տեղեկատվության, հարվածների արդյունքում զոհվել է նաև գեներալ Սալեհ Ասադին՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գծով տեղակալը։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ իր ուժերը «Առյուծի մռնչյուն» գործողության առաջին ալիքի ընթացքում «մեկ րոպեի ընթացքում» 40 բարձրաստիճան իրանցի հրամանատարների են սպանել։




























