ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Daily Mail-ին տված հարցազրույցում նշել է Իրանի հետ պատերազմի հնարավոր ժամկետները, ենթադրելով, որ մարտական գործողությունները կարող են շարունակվել հաջորդ չորս շաբաթների ընթացքում։
«Դա միշտ եղել է չորսշաբաթյա գործընթաց։ Մենք կարծում էինք, որ սա կտևի մոտավորապես չորս շաբաթ։ Դա միշտ եղել է չորսշաբաթյա գործընթաց, այնպես որ, չնայած որ դա մեծ երկիր է, այն կտևի չորս շաբաթ, իսկ հնարավոր է՝ էլ ավելի քիչ», — պարզաբանել է ԱՄՆ նախագահը։
Նա ասել է, որ հարվածների արդյունքները մինչև այժմ իրեն չեն զարմացրել։
«Ոչ, կարծում եմ, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։ Գիտե՞ք, բացի այն, որ մենք ոչնչացրել ենք նրանց ամբողջ ղեկավարությունը — շատ, շատ ավելի, քան մենք սպասում էինք։ Կարծես՝ 48», — պատասխանել է նա։
Թրամփը նաև նշել է, որ բաց է իրանցիների հետ հետագա բանակցությունների համար, սակայն չի կարողացել ասել, թե դրանք կկայանան «մոտակա ժամանակում»։
«Ես չգիտե՛մ։ Նրանք ուզում են, ուզում են խոսել, բայց ես ասել եմ, որ պետք էր խոսել անցյալ շաբաթ, ոչ թե այս շաբաթ», — նշել է ԱՄՆ նախագահը։





























