Հայֆայում Իրանի նոր հարձակումների ալիքի հետևանքով զոհվել է 40 մարդ, հաղորդում է Iranist-ը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
Նշվում է նաև, որ վիրավորվել է 60 մարդ։
Ավելի վաղ իրանական և իսրայելական ԶԼՄ-ները տեղեկացրել էին Իսրայելի տարածքին Իրանի հերթական պատասխան հարվածների մասին։ Հայտարարվել էր լայնածավալ օդային տագնապ։




























