ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը հայտարարել է, որ իրանցի բազմաթիվ զինվորականներ ցանկանում են հանձնվել։
«Փաստացի ամբողջ ռազմական հրամանատարությունն այլևս գոյություն չունի», — ասել է նա Truth Social-ում հրապարակված տեսաուղերձում։
«Նրանցից շատերը ցանկանում են հանձնվել՝ կյանքը փրկելու համար։ Նրանք ցանկանում են, որ իրենց տրամադրվի անձեռնմխելիություն։ Նրանցից հազարավորները զանգահարել են», — պնդել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով իրանցի զինվորականների մասին։
Նա որևէ ապացույց չի ներկայացրել այս պնդումների հաստատման համար։





























