Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի վրա։ Այդ մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։ 

Նրա տվյալներով՝ հրթիռները խոցել են նախանշված թիրախները։ 

Դրանից քիչ առաջ հայտնի էր դարձել, որ իրանական զորքերը հարված են հասցրել Բահրեյնի Սալման նավահանգստի մերձակայքում գտնվող օբյեկտներին։