Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սանանդաջի բնակելի թաղամասերին, հաղորդում է Tasnim-ը։

Իսրայելը վեց անգամ հրթիռակոծել է Սանանդաջ քաղաքի տարբեր շրջանները։

Հարձակումների ընթացքում թիրախավորվել են բնակչության բարձր խտություն ունեցող բնակելի թաղամասեր, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտներ:

Իսրայելական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։