Մենք չենք միանում այդ հարվածներին, սակայն կշարունակենք տարածաշրջանում մեր պաշտպանական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։
«Մենք կներգրավենք Ուկրաինայի փորձագետներին՝ մեր սեփական մասնագետների հետ համագործակցելու համար, որպեսզի օգնենք Պարսից ծոցի երկրների գործընկերներին խոցել իրենց թիրախավորող իրանական անօդաչու թռչող սարքերը»,- նշել է նա:





























