«Հեզբոլլահի» հարձակումից հետո Լիբանանին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, փոխանցում է The Associated Press-ը։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հարվածների հետևանքով 149 մարդ է վիրավորվել։
«Հեզբոլլահի» հարձակումը և Իսրայելի պատասխան հարվածներն ընդլայնում են Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը՝ ինչն սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ օդային հարվածներից հետո։





























