Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կիպրոսում տեղակայված իր ռազմաբազայում իրականացվող անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին, ինչը տեղի է ունեցել իրանական անօդաչուի հնարավոր հարձակումից հետո։

Բրիտանական ռազմակայանների հարցերով վարչության հայտարարության մեջ նշվում է Կիպրոսի ավիաբազայում տեղակայված «ոչ հիմնական անձնակազմի ժամանակավոր վերաբնակեցման» պլանների մասին:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավիաբազան հավանաբար անօդաչու թռչող սարքի հարվածի է ենթարկվել: Ինչպես հայտնում է BBC-ն, ենթադրյալ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել

Վերաբնակեցումը «կանխարգելիչ միջոցառում» է, ասվում է հայտարարության մեջ։ Կիպրոսում գտնվող մյուս օբյեկտները կգործեն «սովորական ռեժիմով»։

Կիպրոսում բրիտանական ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) բազան կիրակի երեկոյան «անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածի» է ենթարկվել, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ զինված ուժերը արձագանքել են Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազայի վրա հարձակմանը (տեղական ժամանակով մոտ կեսգիշերին)։