Իրաքյան «Սարայա Ավլիյա ալ-Դամ» ապստամբական խմբավորումը հայտնել է Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանին անօդաչու թռչող սարքով հարված հասցնելու մասին, հայտնում է Tasnim-ը:

Հայտարարության մեջ ասվում է. «Հավատարիմ մնալով մեր պարտքին, ի հիշատակ Խամենեիի և ի պաշտպանություն Իրանի Իսլամական Հանրապետության՝ մենք անօդաչու թռչող սարքերով հարված ենք հասցրել Բաղդադի օդանավակայանում գտնվող «Վիկտորիա» ռազմակայանին»։