Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրում ամերիկյան «մի քանի» ռազմական ինքնաթիռներ են կործանվել, սակայն անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել, հայտնում է Al Jazeera-ն։
Քուվեյթի իշխանություններն անմիջապես որոնողափրկարարական գործողություն են սկսել և անձնակազմի բոլոր անդամներին տեղափոխելով հիվանդանոց. նրանց վիճակը կայուն է։
Նշվում է, որ Քուվեյթի իշխանությունները գործում են ԱՄՆ-ի հետ համակարգմամբ:
Վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է տարվում։





























