Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության և Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները և պարեկները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։




























