Մարտի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն գիշերային և առավոտյան ժամերին ավտոճանապարհներին տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 4-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում նույնպես տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կգրանցվի -4-ից -6, իսկ վաղը ցերեկը՝ +6-ից +8 աստիճան տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +4+7,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2+2,

Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +4+9,

Տավուշում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Արարատում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7+10,

Արմավիրում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +8+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +4+8: