Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԲԿ-ից։

«Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։

Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ»: