Ռուսաստանում հայտնի շոումեն, Leps Bar-ի գեղարվեստական տնօրեն Ռահման Մահմուդովին մահացած են գտել Մոսկվայի իր բնակարանում:
Շոումենի դիակի հայտնաբերման մասին տեղեկությունը ոստիկանությանը հաղորդել է նրա ծանոթը: Նա ոստիկանություն է կանչել եւ ոստիկանության հետ միասին մտել շոումենի բնակարան:
Քննությունը պարզել է, որ բնակարանից անհետացել եմ մի շարք արժեքավոր իրեր` նոթբուքը, iPhone, դրամապանակը:
Նախնական տվյալներով, Ուզբեկստանի բնակիչ Մահմուդովը մահացել է` խեղդվելով լոգարանում: Բացառված չէ, որ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ էլ թմրանյութեր է օգտագործել:
Նեյմարք-Քոեն-Մահմուդովի մահը մեծ իրարանցում է առաջացրել ռուսական շոու-բիզնեսում: Նա մեծ երեկույթների կազմակերպման տաղանդ ուներ, գրում է «Դնի.ռու»-ն:




























