Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով տուժել են Բահրեյնում և ԱՄԷ-ում գտնվող Amazon-ի տվյալների կենտրոնները, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Amazon-ի Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվողամպային ստորաբաժանման տվյալների մշակման կենտրոնները էլեկտրամատակարարման և ցանցային միացման խնդիրների են բախվել։ Ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դրանց մեջ «օտար մարմիններ» են հայտնվել, հայտնել է ընկերությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Հարձակման ժամանակ սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև Հեզբոլլահ շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին





























