Երկուշաբթի կեսօրից հետո Կիպրոսում գտնվող բրիտանական «Ակրոտիրի» ավիաբազայում անվտանգության նոր սպառնալիք է հայտարարվել, ինչպես նաև իրականացվել է Ակրոտիրի գյուղի բնակիչների տարհանում, հայտնում է Cyprus Mail-ը:

Ներքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ բրիտանական ռազմաբազաների իշխանությունների՝ ավիաբազան տարհանելու որոշման լույսի ներքո, Կիպրոսի կառավարությունը որոշում է կայացրել տարհանել նաև Ակրոտիրի գյուղի բնակիչներին։

Միևնույն ժամանակ, աղբյուրները հայտնում են, որ բազայի անձնակազմը տեղեկացվել է սպառնալիքի մասին և հրահանգ ստացել «վերադառնալ տուն և մնալ ներսում՝ մինչև հետագա ծանուցումը»։

Հաղորդվում է նաև, որ երկուշաբթի կեսօրին Պաֆոսի օդանավակայանում տարհանում է հայտարարվել այն բանից հետո, երբ ռադարների վրա «կասկածելի օբյեկտ» է նկատվել։