Իրանական ավիացիայի, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ ներառող ակտիվ մարտական գործողությունների ժամանակ՝ Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգերը սխալմամ ամերիկյան երեք F-15E Strike Eagle կործանիչներ են խոցել։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։

«Անձնակազմի բոլոր վեց անդամները հաջողությամբ կատապուլտվել են, տարհանվել և գտնվում են անվտանգ վայրում: Մենք երախտապարտ ենք Քուվեյթի պաշտպանական ուժերի կողմից դրսևորված ջանքերի և այս գործողության ընթացքում նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար: Միջադեպի պատճառը քննվում է», - նշվում է հաղորդագրության մեջ: