Իսրայելական Բեեր Շևա քաղաքի ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով տասը մարդ է տուժել։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրանցից մեկի վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։ Հարձակման ընթացքում սպանվել է նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։





























