Qatar Energy ընկերությունը դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո, հայտնում է Al Jazeera-ն։

Երկու անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտներին, զոհեր չկան:

Qatar Energy-ն հեղուկացված բնական գազի աշխարհի խոշորագույն արտադրողն է. ընկերությանը բաժին է ընկնում համաշխարհային արտադրության մոտ 20%-ը: