Արմավիրի մարզում, փետրվարի 14-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Ծաղկունք գյուղում իրար են բախվել «ՊԱԶ-672 Մ» ավտոբուսն ու «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Լեքսուս RX-300»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: