Իրանը «հզոր հրթիռներ և անօդաչու սարքեր էր ստեղծում, որպեսզի վահան կառուցեր իր միջուկային շանտաժի հավակնությունների համար», և միևնույն ժամանակ «զենք էր պահում մեր գլխին՝ փորձելով խաբեությամբ հասնել միջուկային ռումբի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Հեգսեթի խոսքով՝ հունիսին Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ը Թեհրանին սպառնացել է «շատ ավելի լուրջ» հետևանքներով, եթե երկիրը վերականգնի իր միջուկային ծրագիրը։ «Նրանք մեծամտաբար մերժեցին», - ընդգծել է նա՝ հավելելով, որ նախագահ Թրամփը, առաջատար պաշտոնյաները և հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն «ամեն ինչ արել են հանուն իրական դիվանագիտության»։
«Նախկին ռեժիմն ուներ բոլոր հնարավորությունները խաղաղ և ողջամիտ համաձայնության հասնելու, սակայն Թեհրանը հրաժարվեց բանակցություններ վարել», - ասել է նախարարը։
Ինչ վերաբերում է «Էպիկական զայրույց» գործողության նպատակներին, Հեգսեթը նշել է, որ հետախուզությունը եղել է «մանրակրկտորեն կենտրոնացված է եղել»
-
Իրանի հարձակողական հրթիռների ոչնչացման վրա,
-
հրթիռների արտադրության օբյեկտների լուծարման վրա,
-
ռազմածովային ուժերի և այլ անվտանգության կառույցների պարտության վրա
«Եվ այդ դեպքում Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Մենք գործում ենք ճշգրտությամբ, վճռականորեն և առանց կներքների», - ասել է Հեգսեթը։





























