Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, փետրվարի 14-ին,  Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու, ում մոտից հայտնաբերվել է 4.3 գրամ հաշիշանման զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 18.00-ին, նույն բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացիի փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտից, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու. նրա մոտ հայտնաբերվել է 67.5 գ հաշիշանման զանգված, իսկ ավտոմեքենայից՝ դեղնականաչավուն զանգվածով լցված ծխախոտի գլանակ եւ թղթի մեջ փաթեթավորված 2.8 գ դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: