Իրանի դեմ ԱՄՆ գործողության ժամանակ ծանր վիրավորվել է տասնութ ամերիկացի զինծառայող, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը:

Կիրակի CENTCOM-ը հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան և հինգի ծանր վիրավորման մասին։

Այսօր այս թիվը թարմացվել է. զոհերի թիվը հասել է չորսի։ CNN-ի աղբյուրների տվյալներով՝ բոլոր չորսը զոհվել են Քուվեյթում նույն հարվածի ժամանակ, իսկ 18 զինծառայող համարվում է ծանր վիրավոր։