Ֆրանսիան կաշխատի Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ «խիստ հեռահար հրթիռների» նախագծերի վրա՝ ավելի սերտ և ընդլայնված համագործակցության շրջանակում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Եվրոպան «սովորում է իր անվտանգությունը կախված լինել երրորդ կողմերի սահմանած կանոններից»։

Մակրոնն ընդգծել է միջուկային զսպման ոլորտում դրամատիկ փոփոխությունները, շեշտելով, որ «բոլորն իրենց ազատությունեն տվել». ԱՄՆ-ը և Ռուսաստանը դուրս են գալիս որոշ պայմանագրերից կամ թույլ են տալիս, որ դրանց ժամկետը լրանա, մինչդեռ Իրանը և Հյուսիսային Կորեան ձգտում են սեփական ծրագրերը մշակել։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան ղեկավարում է քննարկումներն այն մասին, թե ինչպես կարելի է ֆրանսիական միջուկային համակարգն ավելի լայնորեն տեղակայել Եվրոպայի պաշտպանության համար՝ իբրև «կատարյալ զսպում»՝ այլ երկրների համար համապատասխան զորավարժություններին մասնակցելու և իրենց տարածքում ֆրանսիական միջուկային ինքնաթիռների ժամանակավոր տեղակայման հնարավորության շրջանակում։

Նա նշել է, որ աշխատանքը կատարվում է Միացյալ Նահանգների հետ «լիակատար համագործակցությամբ» և Միացյալ Թագավորության հետ «համակարգված»։ Քննարկումներին մասնակցող երկրների շարքում նա Գերմանիային, ինչպես նաև Բելգիային, Դանիային, Հունաստանին, Շվեդիային, Նիդեռլանդներին և Լեհաստանին«առանցքային գործընկեր» է անվանել։

Անդրադառնալով Ուկրաինայում և Եվրոպայում Ռուսաստանի գործողություններին՝ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի և ամբողջ մայրցամաքի սպառնալիքները բացահայտելու և դրանց արձագանքելու կարողությունը բարելավելու անհրաժեշտությունը։ «Միջուկային զսպման մեջ ուժեղ լինելու համար մենք պետք է ուժեղ լինենք ավանդական ուժերում», -նշել է նա։

Մակրոնը կրկնել է, որ Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողությունները. «Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչեք, իսկ վախ ներշնչելու համար՝ հզոր լինել։ Մեր զինանոցի ավելացումը դրա ապացույցն է»։

Եզրափակելով իր ելույթը՝ նա կոչ է արել գործել՝ ընդգծելով, որ Ֆրանսիան պետք է պահպանի միջուկային զսպման «թանկարժեք ժառանգությունը» և այն հարմարեցնի ժամանակակից մարտահրավերներին։ Այնուհետև նա, ինչպես միշտ, եզրափակել է.

 «Կեցցե՛ Հանրապետությունը, կեցցե՛ Ֆրանսիան»։

Այնուհետև հանդիսատեսը երգել է Ֆրանսիայի օրհներգը։