Իսրայելը կեղծ դրոշի տակ հարձակվել է Ռաս Տանուրայում գտնվող Սաուդյան Saudi Aramco նավթավերամշակման գործարանի վրա և նմանատիպ հարձակում է ծրագրում Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստում։ Դրա մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը։

 «Այսօր առավոտյան Սաուդյան Saudi Aramco նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումը իրականացրել են իսրայելցիները և կեղծ դրոշի տակ», - ասել է գործակալության աղբյուրը։ Նա հավելել է, որ Saudi Aramco-ի օբյեկտները երբեք Իրանի թիրախը չեն եղել։

«Հետախուզական աղբյուրների տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգիստը նույնպես իսրայելցիների հաջորդ թիրախներից մեկն է այս կեղծ դրոշի տակ»,- հավելել է նա։