Դեռեւս պաշտոնական տեղեկություններ չկան թե որ երկրի քաղաքացիներ են Վոլգոգրադում «Բելաջիո» սրճարանի պայթունի արդյունքում տուժած հայերը:
«Ալթանպրես.ռու»-ի հրապարակմամբ, ծանր վիճակում է գտնվում Սվետլանա Խարիտոնովի Ղազարյանը (21 տարեկան) եւ Ագնեսա Ռադիկի Ղազարյանը (27 տարեկան): Երկուսն էլ Վոլգոգրադի բնակիչներ են: Եւս երեք հայեր հոսպիտալացվել են միջին ծանրության այրվածքներով` Եկատիրինա Գեւորգի Սահակյանը, Արթուր Վիլհելմի Աբրահամյանը եւ Շահբազյան Աննան: Եկատիրինան եւ Արթուրը եւս Վոլգոգրադի բնակիչներ են, տեղեկություններ չկան, թե որտեղից է Աննան:
Դեպքի առթիվ քննություն է ընթանում:
Իտալական «Բելաջիո» ռեստորանում հրդեհ էր բռնկվել փետրվարի 14-ին, տեղական ժամանակով 21:27-ին: Ըստ նախնական տվյալների` կրակը բռնկվել է սրճարանի նկուղում 12 լիտրանոց տաքացուցիչի պայթյունի հետեւանքով, նկուղը գտնվում է 1946 թվականի կառուցած եռահարկ բնակելի շենքի առաջին հարկում:
Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 80 մարդ եւ 25 միավոր տեխնիկա:




























