Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը պնդում է, որ ԱՄՆ-ն Իրանում իր համատեղ արշավի ընթացքում հայտնվել է «էսկալացիայի թակարդի կամ «խելացի ռումբի թակարդի» մեջ։

Sky News-ին տված հարցազրույցում Փեյփը «էսկալացիայի թակարդը» նկարագրել է որպես «100%-անոց մարտավարական հաջողության պատրանք»։ «Նպատակակետերը ոչնչացնող ռումբերի հաջողությունը հորինված չէ, սակայն վերահսկողության և էսկալացիայի պատրանք է ստեղծում, և հենց դա է «խելացի ռումբի թակարդը»»,- ասել է նա։

Ըստ Փեյփի՝ չնայած ռումբերն ընկնում են թիրախների վրա, դա ամրապնդում է «ռեժիմի ազգայնականությունը» և հասարակությունն ամբողջությամբ։ «Պենտագոնում ոչ ոք չէր սպասում, որ Իրանը կիրականացնի ավելի լայն պատերազմական ռազմավարություն, և հենց դա էլ տեղի ունեցավ,- նշել է փորձագետը։ -Մենք այժմ ականատես ենք լինում երկարատև պատերազմի սկզբի։ Նախագահ Թրամփը փորձում է վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ։ Նույնիսկ այսօր նա չի բացառել ցամաքային ուժերի կիրառումը. դա «խելացի ռումբի» թակարդի երրորդ փուլն է։ Ես չեմ ասում, որ մենք անպայման կհասնենք երրորդ փուլին, սակայն հիմա մենք գտնվում ենք տևական հակամարտության մեջ»։