«Էպիկական կատաղություն» գործողության առաջին 48 ժամվա ընթացքում Իրանում թիրախների վրա 1250-ից ավելի հարված է հասցվել, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Թիրախների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարանը, հրամանատարական և վերահսկողական կենտրոնները, բալիստիկ հրթիռների կայանները, ռազմածովային նավերը և կապի միջոցները, հաղորդել է CENTCOM-ը:

CENTCOM-ը հայտարարել է նաև, որ իրանական ռեժիմը Օմանի ծոցում նավեր չունի։ ԱՄՆ զինված ուժերի տվյալներով՝ երկու օր առաջ նրանք 11 նավ ունեին։