«Այս զանգվածային մարդասպանները Թեհրանում հարձակվում են խաղաղ բնակիչների վրա», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

«Մենք՝ Իսրայելը և Ամերիկան, հարձակվում ենք զանգվածային ահաբեկիչների վրա։ Սա, համառոտ ասած, տարբերությունն է։ Մենք լավ տղաներն ենք», - նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ մտավ նաև «Հեզբոլլահը»։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։