«Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է, որ այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավթի բազային՝ հարվածելով ռադարային կայաններին և կառավարման կենտրոններին, ըստ Tasnim-ի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։