Ինչպես ինձ այսօր ասացին, մենք զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշար ունենք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս պահուստներով մենք կարող ենք «հավերժ» և հաղթական պատերազմներ մղել (իսկ մեր զինանոցն ավելի լավն է, քան ցանկացած այլ երկրի լավագույն զենքը)։ Ինչ վերաբերում է գերժամանակակից սպառազինությանը, մենք լավ պաշար ունենք, բայց դեռ այն մակարդակին չենք, որին կցանկանայինք հասնել։ Մեր բարձրորակ զենքի մեծ մասը պահվում է հեռավոր երկրներում։«Քնկոտ» Ջո Բայդենն իր ամբողջ ժամանակն ու երկրի փողերը վատնեց՝ ամեն ինչ շռայլելով ուկրաինացի «Պ. Տ. Բարնումին» (Զելենսկուն)՝ հարյուր միլիարդավոր դոլարներ։ Նա ձրիաբար բաժանեց մեր լավագույն զենքերը և նույնիսկ չմտածեց դրանք լրացնելու մասին։ Բարեբախտաբար, ես իմ առաջին ժամկետում վերականգնել եմ մեր բանակը և շարունակում եմ դա անել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ապահովված է ամեն անհրաժեշտով և պատրաստ է ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ»,- նշել է նա:





























