Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակմանն անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Դուք շուտով կտեսնեք, թե ինչպիսին են լինելու մեր պատասխան քայլերը»:
«Մենք նրանց հսկայական վնաս ենք հասցնում։ Մեր հարվածները կործանարար են նրանց համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Իսկ Իրանում իր նպատակներին հասնելու վերաբերյալ նախագահը վստահեցրել է, որ դա «զուտ ժամանակի հարց է»։
Այն հարցին, թե ով է այժմ վերահսկում Իրանը, Թրամփը պատասխանել է. «Դուք դա շատ շուտով կիմանաք»:
Իսկ երբ նրան հարցրել են՝ արդյոք անհանգստացած է ամերիկյան օբյեկտների կամ ԱՄՆ տարածքի վրա հնարավոր հարձակումներով, Թրամփն ասել է. «Ո՛չ, դա պատերազմի մի մասն է: Մարդկանց դուր է գալիս դա, թե ոչ՝ սա է իրականությունը, սա պատերազմ է»:





























