Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Ջամմու և Քաշմիրում բռնկված բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 14 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի վեց աշխատակից, հայտնում է հնդկական լրատվամիջոցը։

Պաշտոնական տվյալներով՝ Քաշմիրի տարբեր հատվածներում տեղի է ունեցել 75 բողոքի ակցիա, մի քանի ցույցեր են անցկացվել նաև Ջամմուի շրջանում: Սա 2019 թվականի օգոստոսից ի վեր առաջին դեպքն է, երբ Քաշմիրում նման մասշտաբի բողոքի ալիք է բարձրանում:

Տեղական իշխանությունները քաղաքացիներին զսպվածության կոչ են արել և հորդորել հետևել պաշտոնական հրահանգներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից սկսած ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռակոծում է Իսրայելն ու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանները։ Իսրայելական և ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։