Իրանում տեղի են ունենում Իսրայելի և ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհված դպրոցական աղջիկների հուղարկավորության արարողությունները։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

«Այսօր տեղի է ունենում 165 հրեշտակների հետ հրաժեշտի արարողությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին և մուտք գործեց Հարավային Լիբանան։