«Օմանի Դուքմ առևտրային նավահանգստում անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել վառելիքի պահեստավորման տարաներին, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է վառելիքի բաքին։ Այս մասին Times of Oman-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Նշվում է, որ իշխանությունները հաստատել են, որ հասցված վնասը տեղայնացված է և զոհեր չկան։
Ընդգծվում է, որ «Օմանը խստորեն դատապարտել է թիրախային հարձակումները և հայտարարել, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները միջադեպը հարթելու համար»։





























